среда, 29 января 2014 г.

Երգեր, որոնք կարող եմ անվերջ լսել

        Բարև ձեզ: Այսօր կցանականայի ներկայացնել մի քանի երգ, որոնք կարող եմ իսկապես անվեր լսել: Նախ ասեմ, որ ինչպես դեռահասների մեծամասնության, այնպես էլ ինձ մոտ երաժշտությունը կյանքի մի մաս է կազմում: Ավելի նախընտրում եմ կլասիկ-ռոքը ու սոուլ ոճերը, բայց ըստ տրամադրության լսում եմ գրեթե բոլոր ոճերի երաժշտություն:


  • Առաջին երգը, որի ոչ միայն բառերը այլ նաև երաժշտությունն է ինձ գրավել դա Eric Clapton-ի Change The World երգն է: Միանշանակ Քլեփթոնի ամենամեծ երկրպագուներից եմ, ու նրա բոլոր աշխատանքները ինձ միշտ էլ դուր են եկել, բայց այս երգը ինձ ամենահոգեհարազատն է:

  • Երկրորդ երգը էլի հանճարեք երգ է, որը կատարում է իմ սիրելի ջազմեն Ray Charles-ը: Երգը կոչվում է Say no More... Այս երգը ես դասում եմ երաժշտության գլուխգործոցների շարքին:

  • Երրորդ երգը, որը իմ ամենասիրած ֆիլմերից մեկի՝ «Leon»-ի Soundtrack-ն է և կարող եմ համարել նաև իմ կյանքի ուղեկից երգ: Այս երգը իմ կյանքին մի յուրահատուկ գույն է տալիս ամեն անգամ լսելուց:


  • Այս երգին չանդրադառնալ չէի կարող, որովհետև մեր հայ երգիչներից շատ քչերն են կարողանում ներթափանցել իմ սիրտ: Ռուբեն Հախվերդյանը այդ քիչ երգահաններից է, ում բոլոր երգերից մասին կարող եմ ասել ՝ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ: Իսկ այս երգը լսելուց ինչ-որ լուսավոր թախիծով է պատվում, ու Սիրուշոի ձայնն էլ այս երգը ավելի մեղեդիկ է դարձնում:  
                                               
                                
  • Եվ երևի թե այս շարքի վերջին երգը, դա իմ ամենասիրելի խմբի ՝ The Beatles-ի Michelle երգն է: Ես երբեք չեմ կարողանա այս երգը դուրս հանել իմ սրտից: Չնայած այս հանճարեղ լիվերպուլյան քառյակի ոչ մի երգի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել:



  •                                              

Комментариев нет:

Отправить комментарий