среда, 5 февраля 2014 г.

Կրպակի ծերուկը

2580 թվական, Լոնդոն:


  Այս նեղլիկ փողոցի վրա է հենց գտնվում ծերուկի` ոչնչով չգրավող կրպակը: Բայց մի դատեք կրպակի մասին արտաքին տեսքից, ներքուստ այս կրպակը մեծ խորհուրդ է պարունակում: Կրպակի վրա կախված ցուցանակն արդեն հուշում է, որ ներսում գտնվում են հնաոճ իրեր՝ «Այս կրպակում վաճառվում են իրեր, որոնք դուրս են եկել նորաձևությունից»:
Ծերուկը պատրաստ էր նույնիսկ նվիրել այս իրերը, բայց արդյոք ու՞մ են պետք դրանք: Արդեն մեկ տարի է, ինչ կրպակում ոչ մի այցելու չի երևացել, դռան վերևում կախված զանգակի վրա փոշու հաստ շերտ է կուտակվել: Իսկ ծերուկը համառորեն սպասում էր, ինչպես քնած արքայադուստրն էր սպասում սպիտակ ձիով ասպետին: Խլացող ականջները ինչ-որ ձայն լսեցին, միթե դա զանգակն էր, որ արդեն մեկ տարի է քուն էր մտել: Այո՛, սա մոտ երեսուն տարեկան աղջիկ էր, որ ուղղակի մտել էր խանութ անձրևից պատսպարվելու համար:
-Բարև ձեզ, կարելի՞ է ես այստեղ մնամ մինչև անձրևը կտրվի. - ասաց նա ու մի տեսակ բարի գարշանքով նայեց շուրջը:
Զարմանանալի չէր նրա այս արձագանքը, չէ որ կրպակի յուրաքանչյուր իր խորթ էր աղջկան, որի վրայից լավ կյանքի հոտ էր փչում:
- Դե իհարկե թոռնիկս, մնա ինչքան կուզես: Հիմա ես քեզ համար թեյ կպատրաստեմ:
- Նեղություն մի քաշեք, քիչ հետո անձրևը կվերջանա:
- Ինչպես կուզես: - բարի ժպիտով պատասխանեց ծերուկը, որին անմիջապես հաջորդեց խորը թախիծ, ինչի մասին մատնում էին միայն այդ սև աչքերը:
 
Աղջիկը սկսեց շրջել փոքրիկ կրպակով, ուսումնասիրել իրերը, որոնց մեջ ոչ մի ջերմության ցելսուս անգամ չկար: Ծերուկը, որ գլուխը իջեցրել էր սեղանի վրա, բարձրացավ տեղից ու կամաց մոտեցավ աղջկան:
- Ի՞նչ է սա: - հարցրեց աղջիկը մատնացույց անելով դարակում դրված միակ գ
իրքը:
Ծերուկը երկար էր պատրաստվել սրան, որ կմտնի մի օր այս կրպակ մի մարդ, ում համար գիրքը ոչ այլ ինչ է, քան աղբ: Մի քանի րոպե նա բառեր էր փնտրում իր համար այդքան կարևոր իրը ներկայացնելու համար:
- Նա....ինքանաթիռի տոմս: Նա քեզ կարող է տանել ուր ուզես, նույնիսկ այն աշխարհները, որոնք գոյություն չունեն: Նա... նա ընկեր է: Սա գիրք է, ու հենց այս մի քանի հարյուր էջանոց թվում է թե անշունչ առարկայում սկսվում են ու ավարտվում են մարդկային բազում ճակատագրեր:
 Աղջիկը ապշած լսում էր ու նայում, ծերուկի բառերը նրան ոչինչ չէին ասում, բայց սխալ է ասել, որ այս բառերը ոչինչ չավելացրին դատարկությանը:
- Իսկ սրանք ի՞նչ են: Ծանոթ իրեր են, մի տեղ տեսել եմ:
- Ս
րանք գրիչներ են: Իսկ որ քեզ համար ավելի պարզ լինի, կանվանեմ սրանց լռող լեզուներ: Այ տեսնու՞մ ես կողքին դրված սպիտակ բարակ առարկան: Դա թուղթ է: Ու հենց այս գրիչը քսվելով թղթին բացահայտում էր գաղտնիքներ, հայտնում լավ ու վատ նորություններ:
 Ծերուկը հուզված էր, նրա սև աչքերը հիշողությունից փայլում էին: Իսկ աղջիկը սկսեց բարձր ծիծաղալ:
- Հայրս այս կենդանիից պահում է իր գազանանոցում: Ինչ ծիծաղելի է:
- Չէ՜, չհամարձակվես ծիծաղել իմ Միշայի վրա:
- Բայց ես չգիտեյի , որ այսպիսի փոքրիկ արջեր էլ են լինում:
- Այս փոքրիկ արջը իմ մանկությունն է: Մանկությունը կյանքի ամենագեղեցիկ ժամանակահատվածն է, մի քանի տարի, որ դուք բաց եք թողնում ավաղ:
  Աղջիկը չէր դադրում ծիծաղել:
- Իսկ ի՞նչ կա այս արկղիկում:
Ծերուկը լացեց, բարձրաձայն լացեց ու նրա արցունքներից մեկը կաթաց փոշոտ արկղիկի վրա:
- Այստեղ սեր կա, անսահման սեր:
- Սե՞ր: Ինչ է դա: Ինչ գեղեցիկ բառ է:
- Դա միայն գեղեցիկ բառ չէ: Դա գեղեցիկ զգացմունք է: Սերը ստիպում է մոռանալ վախ, ցավ, անցյալ ու ապագա: Սերը ցավոք սրտի ես քեզ չեմ կարող բացատրել:
 Ծերուկը մոտեցավ արկղիկին ու զգուշորեն բացեց այն: Մեջը մի քանի լուսանկարներ կային ու մեկ չորացած վարդ:
 Աղջիկը ապշահար աչքերով նայում էր լուսանկա
րներին: Առաջին անգամ նա տեսնում էր շոշոափելի լուսանկաներ: Լուսանկարների վրա կարելի էր նշմարել մի գեղեցկադեմ աղջկա ու կողքին կանգնած թիկնեղ տղայի, ու միայն երկար զննելուց հետո կարելի էր հասկանալ, որ դա հենց նույն ինքը կրպակի ծերուկն էր:
- Մեր դպրոցի աղջիկներից է՝ Լիլին: - ցույց տվեց առաջին նկարի վրա ծերուկը մի քանի երեխաների մեջ նստած աղջկան: - Նրան սիրեցի ես առաջին հայացքից: Նրա նմանը չկար դպրոցում, քայլվածքը այնքա՜ն սլացիկ էր, խոսքը այնքա՜ն նուրբ: Ինչքա՜ն կապտուկների եմ ես արժանացել նրանց դասարանի տղաներից  մինչև հասել եմ նրան:
Ծերուկը խնամքով դրեց նկարը մի կողմ ու վերցրեց հաջորդը:
- Մի ժամանակ մեր բակում կար մի հին ճոճանակ: Մենք հաճախ էին գնում այնտեղ: Ու հենց դպրոցը ավարտելու օրը ես այստեղ նրան ամուսնության առաջարկություն արեցի: Իսկ մեր ընկերներից մեկը նկարեց մեզ:
 Յուրաքանչյուր նկարին հաջորդում էր մյուսը, ինչպես հիշողություններն էին հաջորդում միմյանց:
- Երբ ես առաջին անգամ աշխատավարձ ստացա, վազեցի ծաղկավաճառի մոտ ու գնեցի մեկ վարդ: Ապա ես շտապեցի նրանց տուն, դուռը թակեցի, դրեցի դռան դիմաց ու փախա: Հետագայում, երբ երկուսս էլ արդեն ծեր էինք, մեր ամուսնության քառասունամյակին նա ինձ տվեց այս վարդը, որ խնամքով պահել էր: Բայց ի զարմանս ինձ նա իր կարմիր երանգավորումը կորցրեց միայն այն օրը, երբ դադարեց ապրել իր տերը: Ու այդ օրը նա ստացավ այս եղանակի պես գորշ գույն:
  Անձրևը շարունակում էր տեղալ: Աղջիկը լսում էր շատ ուշադիր, նա համարյա ոչինչ չէր հասկանում: Ի՞նչ վարդ, ի՞նչ գույն: Ի՞նչ է գույնը ընդհանրապես: Ծերուկը խնամքով այս նկարներն ու վարդը դրեց արկղիկի մեջ ու ասաց.
- Ես քեզ կնվիրեմ այս սիրով լի արկղիկը ու խնդրում եմ, որ նրան պահես լույսի պես, չթողնես ոչ սերը մեռնի աշխարհիս վրա: Դա չափազանց գեղեցիկ զգացմունք է վախճանվելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий