среда, 5 февраля 2014 г.

Կրպակի ծերուկը

2580 թվական, Լոնդոն:


  Այս նեղլիկ փողոցի վրա է հենց գտնվում ծերուկի` ոչնչով չգրավող կրպակը: Բայց մի դատեք կրպակի մասին արտաքին տեսքից, ներքուստ այս կրպակը մեծ խորհուրդ է պարունակում: Կրպակի վրա կախված ցուցանակն արդեն հուշում է, որ ներսում գտնվում են հնաոճ իրեր՝ «Այս կրպակում վաճառվում են իրեր, որոնք դուրս են եկել նորաձևությունից»:

среда, 29 января 2014 г.

Երգեր, որոնք կարող եմ անվերջ լսել

        Բարև ձեզ: Այսօր կցանականայի ներկայացնել մի քանի երգ, որոնք կարող եմ իսկապես անվեր լսել: Նախ ասեմ, որ ինչպես դեռահասների մեծամասնության, այնպես էլ ինձ մոտ երաժշտությունը կյանքի մի մաս է կազմում: Ավելի նախընտրում եմ կլասիկ-ռոքը ու սոուլ ոճերը, բայց ըստ տրամադրության լսում եմ գրեթե բոլոր ոճերի երաժշտություն:

пятница, 24 января 2014 г.

Իսկ ինչպե՞ս է բուրում քո հոգին

 -Ես մուրացկան եմ : Հասարակ , բոլորի կողմից լքված մուրացկան : Ու իմ տունը գտնվում է քաղաքի հենց սրտում գտնվող լայն ու ընդարձակ , հենց նոր վերանորոգված գետնանցումում:  Ու ես չեմ սրտնեղում , ո՜չ ... իմ կյանքը ձեզանից շատերի կյանքից էլ հետաքրիր է : Գիտե՞ք արդյոք քանի դեմք ու քանի բնավորություն եմ ես հանդիպում ամեն օր : Ես մուրացկան եմ ,բայց ունեմ մի բան , որ դուք չունեք : ...

среда, 22 января 2014 г.

Աղոթք, որը բառերի կարիք չունի


- Սովորեցրու ինձ աղոթել - շշնջաց Սերժը : - Բայց այնպես , որ կատարվի :  Մի սառը դող անցավ Բելլայի մարմնով : Նա չհասկացավ հարցը
-Իմ տարօրինակ ընկեր : Միթե դու չգիտես <<Հայր Մեր>>-ը: - Գիտեի , որ չես հասկանա : Ինձ բառերը չեն պետք : Ես ուզում եմ լռելով աղոթել : Ես ուզում եմ , որ Տերը ինձ առանց բառերի հասկանա : Ես ուզում եմ , որ Նա կարդա իմ սիրտը :
 - Ես քեզ աղոթել սովորեցնել չեմ կարող : Ինչ տարօրինակ ես դու :
Սերժը , որ մինչև այդ գլուխը դրել էր Բելլայի ծնկներին ու ինչ որ փոքրիկ խաղալիք ձեռքում քանդում էր ու հավաքում, մի ակնթարթում կարմրեց , դեն նետեց խաղալիքը , ինչ որ բարձր հառաչանք դուրս պրծավ նրա բերանից , բայց տեսնելով Բելլայի վախեցած հայացքը հանգստացավ ու նստեց նրա կողքին : Նա վերցրեց Բելլայի հաստլիկ ձեռքը ու դրանով ծածկեց իր դեմքը: ...