пятница, 24 января 2014 г.

Իսկ ինչպե՞ս է բուրում քո հոգին

 -Ես մուրացկան եմ : Հասարակ , բոլորի կողմից լքված մուրացկան : Ու իմ տունը գտնվում է քաղաքի հենց սրտում գտնվող լայն ու ընդարձակ , հենց նոր վերանորոգված գետնանցումում:  Ու ես չեմ սրտնեղում , ո՜չ ... իմ կյանքը ձեզանից շատերի կյանքից էլ հետաքրիր է : Գիտե՞ք արդյոք քանի դեմք ու քանի բնավորություն եմ ես հանդիպում ամեն օր : Ես մուրացկան եմ ,բայց ունեմ մի բան , որ դուք չունեք : ...
 Չնայած ձեզանից յուրաքանչյուրը խաբված է այն մտքով , որ իր գրպանում ու սրտում պահում է մի մեծ չափաբաժին հպարտություն ասվածից , բայց ախր ես տեսնում եմ ձեր գրպանները , ես թափանցում եմ ձեր սրտերը ... դրանք իմ
ճաշարարան կոչված աղբանոցից էլ կեղտոտ են :
Ես ունեմ երկու ընկեր ու հավատարիմ եմ դրանց այնքան , որ աշխարհի բոլոր գանձերի հետ չեմ փոխանակի : Ես կապված եմ ինձ հետ միասին մուրացկանություն անող շան ու իմ երիտասարդության տարիների ընկեր գիթառի հետ : Նրանք չեն խոսում ինձ հետ , բայց հավատարիմ են , ու գիտեմ , որ չեն լքի ինձ ոչ մի պարագայում : Իսկ դուք , դուք որ ունեք տասնյակ ընկերներ , դուք պատրաստ եք վաճառել նրանց, եթե սոված լինեք կուտեք , մերկ լինեք կհագնեք ... դուք ախր ոնց չեք հասկանում որ իր ու մարդ ասվածները դրանք տարբեր են,շա՜տ տարբեր ...
Ես մուրացկան եմ , շարքային մուրացկան ու ես գիտեմ , որ դուք ինձանից խորշում եք, երբեք ինձ համբույր չեք տա , չեք գրկի , չեք բռնի իմ ձեռքը , դուք ինձ մարդ չեք համարում և ես դա գիտեմ ... Իսկ ձեզ դուր են գալիս իմ գիթառի ձայները , բայց նրա արդեն հոգնած ու իրենց դարն ապրած լարերի արձակած մեղմ հնչյունները արդյոք հասնու՞մ են ձեր հոգուն , թե ուղղակի ունեք ավելնորդ գումար ՞ , թե այդ ձեր կատարած հազարավոր հանցանքներից ուզում եք ձերբազատվել այդպես տված մի քանի լումայով ՞ : Ինձ գումար տալիս շատերը բարձր , մյուսները քթի տակ , մնացածն էլ հաստատ մտքի մեջ ասում են , որ այդ գումարը ծախսելու եմ ընկերներիս հետ խմելու վրա : Դուք մի բանում եք միայն իրավացի , ես այդ գումարը ծախսում եմ իմ ընկերների հետ , բայց արդյոք գիտեք ինչ է նշանակում մնալ սոված , բայց հացի վերջին կտորը կիսել միակ շնչող ընկերոջ ՝ շատ հետ : Ու արդյոք դուք նույնպիսի սիրով ու շնորհակալությամբ կպատասխանեիք այդ արարքին ՞ : Ամաչե՜ք մարդիկ ,որ պետք է շնից օրինակ վերցնեք :!!!
Ես մուրացկան եմ, իսկ ձեր լեզվով ասած <<ալկաշ բոմժ >> : Չէ , ես չեմ նեղանում ձեզանից , երբ դուք ինձ այդպես եք դիմում : Ով գիտի թե ինչպսիսին կլինեի ես , եթե գեթ մեկ օր հայտնվեի ձեր տեղում ՞ : Գուցե նույնիս հայհոյեի իմ տեղում նստած երկար մորուքով ու հնամաշ շորերով գիթառ նվագողին , ով վատ հոտ է տարածում իմ քաղաքում :  Իսկ դուք գիտեք արդյոք որ իմ վրայից եկող հոտից էլ սուր ու տհաճ հոտ է գալիս ձեր հոգիներից : Այո հոգին գույն ու հոտ ունի: Ու դուք ինքներտ եք ներկում այն ու դուք ինքներտ եք որոշում նրա բուրմունքը :
 Ինչևէ , ես հասարակ մուրացկան եմ , որ ունի մեկ երազանք... ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ երազանքով ,քանի որ այն  կապ ունի ձեզ հետ : Ես երազում եմ , որ դուք հայտնվեք մեկ օրով իմ կողտոտ տեղում , իմ շորերի մեջ : Ու ես անցնեմ ձեր կողքով իսկ դուք բարի բառեր շռայլելով փորձեք մի քանի կոպեկ պոկել ինձանից ու ես անցնեմ գլուխս բարձր, նայեմ ձեզ վրա առհամարական հայացքով ու ասեմ . « Մեծ մարդ ես , գնա աշխատի , իմ փողերի հետ ին՞չ գործ ունես » : Բայց ես մի հասրաակ մուրացկան եմ , ու մուրացկան էլ կմեռնեմ , իմ ապագան անհույս է ... Իսկ դուք, մարդիկ դեռ կարող եք փոխել ձեր կյանքը , ներկել ձեր հոգին վառ գույնով ,թարմացնել այն նոր բուրմունքով ,  դուք դեռ ժամանակ ունեք փրկվելու ... իսկ ես , ես հասարակ մի մուրացկան եմ , ու կմնամ մուրացկան հավերժ :

Комментариев нет:

Отправить комментарий