-Իմ
տարօրինակ
ընկեր
: Միթե
դու
չգիտես
<<Հայր
Մեր>>-ը:
- Գիտեի
, որ
չես
հասկանա
: Ինձ
բառերը
չեն
պետք
: Ես
ուզում
եմ
լռելով
աղոթել
: Ես
ուզում
եմ
, որ
Տերը
ինձ
առանց
բառերի
հասկանա
: Ես
ուզում
եմ
, որ
Նա
կարդա
իմ
սիրտը
:
- Ես քեզ աղոթել սովորեցնել չեմ կարող : Ինչ տարօրինակ ես դու :
Սերժը , որ մինչև այդ գլուխը դրել էր Բելլայի ծնկներին ու ինչ որ փոքրիկ խաղալիք ձեռքում քանդում էր ու հավաքում, մի ակնթարթում կարմրեց , դեն նետեց խաղալիքը , ինչ որ բարձր հառաչանք դուրս պրծավ նրա բերանից , բայց տեսնելով Բելլայի վախեցած հայացքը հանգստացավ ու նստեց նրա կողքին : Նա վերցրեց Բելլայի հաստլիկ ձեռքը ու դրանով ծածկեց իր դեմքը: ...
- Դու ես միայն , որ իմ կողքին ես հիմա , բայց դու էլ ինձ չես հասկանում :
- Ախր ես քեզ շատ եմ ուզում հասկանալ , բայց մեկ մեկ այնպիսի բաներ ես ասում , ասես մեր մոլորակից չես :
- Ես էլ եմ այդ հարցի շուրջ շատ մտածել : Կգա՞ս հետս :
- Ու՞ր : Էլի մտքովտ մի խենթություն անցա՞վ :
- Մի ասա այդպես : Ես գիժ չեմ :
Բելլան մոտ երեսուն տարեկան , խոշոր , կապույտ աչքերով աղջիկ էր : Նրա դեմքը , դեռ մանկուց հրդեհի պատճառով պատվել էր սպիերով : Սպիրերով էր պատված նաև աղջկա հոգին : Իր մեջ պարփակված այս աղջիկը թվում է թե մոռացել էր թե սերը ինչ է : Դեռ տաս տարի առաջ նա սկսեց աշխատել հոգեբուժարանում ու հասկացավ , որ այդ պատերից դուրս ապրող մարդիկ , ոչնչով առավել չեն հոգեկան անբավարվածություն ունեցող այս մարդկանցից : Իսկ մեկ տարի առաջ նա ծանոթացավ Սերժի հետ ու հասկացավ , որ այլևս նրա նման մարդ չի հանդիպի : Բելլան պնդում էր , որ Սերժը տարօրինակ է , այլ ոչ հոգեկան : Ու երևի հենց այդպես էր : Ամեն օր Բելլան պարտադիր գալիս էր Սեժի պալատ , նրան նստում էին միասին , բայց հիմնականում լռում էին : Որովհետև Բելլան հասկանում էր Սերժի լռության տակ թաքնված խոսքերը : Իսկ երբ Սեժը խոսում էր , Բելլան նույնիսկ վախենում էր հասկանալ :
-Կգա՞ս
հետս
: - կրկնեց
Սերժը
:
- Չասեցիր ,թե որտեղ :
- Արի գնանք իմ մոլորակ , որտեղից ես եմ եկել :
- Չէ դու իսկապես տարօրինակ ես : Բայց ինչ լուսավոր է քո տարօրինակությունը : Ես քեզ հետ աշխարհի ծայրն էլ կգամ :
- Դու պետք է հասկանաս, որ դա աշխարհի ծայրը չէ : Դա աշխարհի ծայրից էլ այն կողմ է :
Ու նորից տիրեց այն լռությունը , որի մեջ ձայներ էին լսվում: Լսելի լռություն, որ անասելի ուրախություն էր պատճառում Բելլային :
- Դու կսովորեցնե՞ս ինձ աղոթել : Ես դրա կարիքն ունեմ :
- Ես կաղոթեմ քո փոխարեն :
- Դե ուրեմն Տիրոջից կխնդրես , որ երբեք ինձանից հեռու չլինես : Ու կխնդրես , որ մի հրաշքով ինձ այստեղից դուրս բերի : Ներեղությույուն կխնդրես իմ փոխարեն , որ աղոթել չգիտեմ : Մեկել կխնդրես որ ինձ սիրել սովորեցնի :
- Դու սիրել գիտես .... ու ես էլ քեզ եմ սիրում :
Անցունքի մի կաթիլ կաթաց Բելլայի ձեռքին Սերժի աչքից ...
- Ես պետքա գնամ : - համարյա անլսելի ձայնով ասաց Բելլան : Երևի չէր էլ ուզում, որ Սերժը լսի :
- Գնա : Բայց էլի կգա՞ս :
- Չգիտեմ:
- Չես գա : Ու չաղոթես , խնդրում եմ : Պետք չէ , չեմ ուզում : Անիմաստ է :
- Ոնց կուզես : Եթե ուզում ես գամ ,կգամ :
- Չէ , չգաս : Չաղոթես : Ու երբեք ինձ չհիշես : Այդ ես եմ , որ պետք է քեզ աղոթել սովորեցնեմ :
Խոսքեր ու էլի խոսքեր , որ պտտվում էին Բելլայի մտքում : Երբեք Բելլան չէր մտածի , որ այդ խոսքերի պատճառով չի գնա էլ : Չգնաց , մոտ մի շաբաթ : Բայց այդ մեկ շաբաթը դար թվաց : Հետո դուրս եկավ ու ինքն էլ չգիտեր ինչու վազեց : Ներս թռավ , Սերժը պալատում չէր : Հետո բացեց լոգասենյակի դուռը ու բացված տեսարանը նրան ստիպեց ամուր փակել աչքերը : Լռություն , նույն այն լսելի լռությունն էր : Մի քանի րոպե հետո հասկացավ , որ իսկապես նրա դիմաց կախված էր Սերժի մերկ , կապտած մարմինը : Բելլան ընկավ հատակին ու բարձր ճիչ արձակեց : Հետո նայեց վերջին անգամ Սերժի դուրս պրծած աչքերին , ու սկսեց կարդալ :
- Կգա՞ս հետս :
-Ու՞ր :
- Արի գնանք իմ մոլորակ : Որտեղից ես եմ եկել : Սովորեցրու ինձ աղոթել : Չէ , այդ ես եմ , որ պետք է քեզ աղոթել սովորեցնեմ :
Ու Բելլան սկսեց աղոթել : Բայց առանց բառերի :

Комментариев нет:
Отправить комментарий